Tert.am-ը գրում է.
ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ «Ազգ-բանակ» կոնցեպցիան պետք է հստակ շարադրված լինի և բացատրվի, թե ինչ է այն նշանակում:
Այդ մասին նա հայտարարեց այսօր՝Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովի ընթացքում, որը նվիրված է ռազմակրթական խնդիրներին։
«Շատ վտանգավոր կլինի, որ կոնցեպցիան Ղարաբաղի հարցով պատճառաբանվի, քանի որ կլինեն գործիչներ, ովքեր կասեն՝ տանք Ղարաբաղը, հանգիստ ապրենք»,-ասաց նա և նշեց, որ աշխարհում մեծ փոփոխություններ են սպասվում. և անկախ Արցախի հարցից, մենք պարտադրված ենք անցնել այդ կոնցեպցիային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/04/20/vazgen-manukyan/2347013
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



