Իդլիբում տեղի ունեցած դեպքերն այդպես էլ չեն հետաքննվել. ՌԴ ԱԳՆ Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և չտարածման հարցերով դեպարտամենտի նախագահ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ այդպես էլ լուրջ քայլեր չեն ձեռնարկվել սիրիական Իդլիբում, որտեղ իբր քիմիական զենք է կիրառվել, տեղի ունեցած դեպքերը հետաքննելու համար: Այդ մասին նա ասել է ապրիլի 19-ին Հաագայում` Քիմիական զենքն արգելող կազմակերպության գործադիր խորհրդի հերթական նստաշրջանում:

Նրա խոսքերով` հետագա անգործությունը կարող է լրջորեն վնասել կազմակերպության հեղինակությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել