Վիգեն Սարգսյանը ներկայացրեց ՊՆ-ի կողմից մշակված երկու նոր նախագծերը՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ»Aysor.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր «Ազգ-բանակ 2017» համաժողովին ներկայացրեց պաշտպանության նախարարության կողմից մշակված երկու նոր նախագծերը՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ»։

Նա նշեց, որ ծրագրերը քննարկման փուլում են և հենց այսօր համաժողովին կսկսվեն դրանց հանրային քննարկումները։

«Մենք բաց ենք առաջարկների համար և խնդրում ենք աջակցել մեզ, եթե ունենաք առաջարկություններ», - նախագծերը ներկայացնելիս ասաց Վիգեն Սարգսյանը։

Ըստ նախարարի՝ «ԵՍ ԵՄ» ծրագիրը ենթադրում է հետևյալը. այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:

Զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել