Հայաստանը շրջափակման մեջ պահել փորձողները կունենան զրոյական արդյունք. Վարդան ՈսկանյանAysor.am-ը գրում է.

Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու արագ և որակյալ շինարարությունը կարող է Հայաստանին դարձնել Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի կարևորագույն օղակը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Հայաստանը շրջափակման մեջ պահել փորձողները, խոսքը թուրք-ադրբեջանական դաշինքի մասին է, կունենան զրոյական արդյունք, և մեր երկիրը կդառնա Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի կարևորագույն օղակ, եթե ոչ՝ ամենակարևորագույնը», - նշեց մասնագետը:

Նրա տեղեկացմամբ՝ այդ է վկայում օրերս Թբիլիսում Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի արված հայտարարությանը առ այն, որ Իրանը ջանալու է իրականացնել Սև ծով և Պարսից ծոց միջանցքի ծրագիրը՝ նաև շեշտելով այդ ծրագրում Հայաստանի դերակատարությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել