Նոր քարտեզներ են շրջանառվում թուրքական մեդիա դաշտում կապված հարևան Սիրիայում և Իրաքում թուրքական զինուժի ներխուժման հետ, որի հիմնական թիրախը PKK-ն է (Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը):

Ստորև բերված քարտեզում թուրքական ներխուժման հիմնական ուղղություններն են՝
1. Սիրիայում Թալ Աբյադի ուղղությամբ, որն անցած տարի ԻՊ-ից վերցնելով քրդերը հասան Քոբանի և ալ-Ջազիրա քրդաբնակ հատվածների միավորմանը և այստեղ, այսպես կոչված, Ռոժավայի՝ քրդական ինքնավարության հռչակմանը: Ճիշտ է, վերջերս քրդերն ավելի զուսպ են արտահայտվում հիշյալ տարածքներում քրդական ինքնավարության անվանումն օգտագործելու ժամանակ, արդեն կիրառվում է Սիրիայի հյուսիսային ֆեդերալ տարածք անվանումը, բայց դա այլ խնդիր է:

2. Իրաքում եզդիաբնակ Սինջարի ուղղությամբ:

3. Իրաքի հյուսիսային լեռնային շրջանների ուղղությամբ:

Հիշյալ երեք ուղղություններով թուրքական զինուժի հնարավոր շարժվելը պայմանավորված է մեկ հիմնական հանգամանքով՝ այս հատվածները կա՛մ գտնվում են PKK-ի վերահսկողության տակ, կա՛մ այստեղ կան PKK-ի ռազմակայաններ:

Նախագահական կառավարման մոդելի անցած Թուրքիան պետք է լուծի քրդական հիմնահարցը (PKK-ի խնդիրը) նաև տարածաշրջանում, իսկ թե ո՞նց, ժամանակը ցույց կտա:

Image may contain: 1 person, outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել