Րաֆֆի Հովհաննիսյանը էս ինչքան պաշտոն է ուզում: 5 մարզպետ, 8 նախարար, տասնյակ քաղաքապետեր ու գյուղապետեր… Դե էլ չխոսեմ արտահերթ ընտրություններից, ընտրական օրենսգրքի փոփոխություններց և այլնից: Ընդամենը մի հարց Րաֆֆուն: Ինչո՞ւ ես պայքարը իջեցնում պլենտուսի մակարդակի: Այդ պահանջները չէի՞ր կարող մի ամիս առաջ ներկայացնել: Տպավորությունն էնպիսին է, որ տեսար՝ հրապարակում օրեցօր մարում է պայքարի ոգին, օրեցօր մարդիկ հիասթափվում են անծրագիր ու ոչ մի տեղ չտանող հավաքներից, որոշեցիր զիջել Սերժ Սարգսյանին: Սկզբից էլ հասկանալի էր, որ միևնույն է վերջում պաշտոններ ես ուզելու, բայց ինչի՞ գնով` հազարավոր մարդկանց հույսի ու հավատի չարաշահման գնո՞վ: Բա ասում էիր՝ չկա նահանջ, բա ասում էիր՝ «այլևս երբեք»: Րաֆֆի, աստիճանաբար վերածվում ես շարքային ու պարզամիտ ստախոսի: Բավական է հիշել Խաչատուր Քոքոբելյանին, ով պատգամավորի մանդատը միասին դնելու հայտնի պատմությունից հետո ասաց, որ սուտ է խոսում Րաֆֆին, որ իրենց մեջ ոչ մի պայմանավորվածություն էլ չի եղել: Իսկ բոլորովին վերջերս էլ ՀԱՍԿ կոչվող կուսակցության հետ կապված պատմությունն առ այն, որ ոչ մի դաշինք էլ չկա, բայց Րաֆֆին հայտարարում էր դրա մասին: Նույնիսկ «Բարև, Երևան» դաշինքում ՀԱՍԿ-ից ոչ մի ներկայացուցիչ չկա: Այժմ էլ Րաֆֆին բիրիքով խաբեց իր կողմնակիցներին:
Չի տալու Սերժ Սարգսյանը ոչ մի պաշտոն: Իսկ Րաֆֆին մի քանի օր սոված մնալուց հետո արդեն կպահանջի 16 փոխնախարարի, 25 վարչության պետի…. Ու մի օր էլ 199 ԺԵԿ-ի պետի պաշտոն: Դե ինչ, մնում է Րաֆֆի Հովհաննիսյանին մաղթել հաջողություն պլենտուսային անփառունակ քաղաքականության իրականացման ճանապարհին:



