Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքապետարան՝ ապրիլի 9-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար, և քաղաքապետարանը ընդունել է դիմումը (այդ պահին չգիտեի՝ խնդա՞մ, թե՞ լամ. մի հատ խորը դատեք ինքներդ):  
Սակայն, երբ Նիկոլի դիմումը քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել, Րաֆֆին դեռ տարակուսանքի մեջ է ու հայտարարում է, որ որոշումը վերջնական չէ, ու դեռ այդ օրվա հանրահավաքը, բացառված չէ, կայանա Ազատության հրապարակում:
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ
1. Նիկոլ Փաշինյանը իր քայլերը կառուցում է Րաֆֆու հետ չհամաձայնեցնելով և փորձում է ժողովրդին տանել Հանրապետության հրապարակ՝ դեմ գնալով Րաֆֆուն:
2. Նիկոլ Փաշինյանի գործողությունները վերահսկվում են Րաֆֆու կողմից, և պայքարի ու վճռականության իմիտացիա է տրվում, սակայն վերջում նորից հավաքվում են Ազատության հրապարակում, քանի որ Րաֆֆին վախենում է կորցնել հրապարակը:
3. Րաֆֆին ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին և հերթական անիմաստ մտքերն ու բակառակույտն է հնչեցնում՝ իրար հակասական եզրույթներով...

Եթե դիմում է ներկայացվել քաղաքապետարան՝ հանրահավաք անցկացնելու համար, ու քաղաքապետարանից թույլատվություն է եղել, որևէ լուրջ մարդ (քաղաքական գործիչ չեմ ասում) կարող է մտածել հանրահավաքի տեղը փոխելու վերաբերյալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել