Հայաստանի հանրակրթական համակարգում նոր փոփոխություններ են նախատեսվում, որպեսզի Հայաստանի կրթական համակարգը բավարարի ժամանակակից տեխնոլոգիական հասարակության պահանաջները: Այսպես՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում այսուհետև ներդրվելու է ձեռնարկատիրական կրթություն՝ 4 տարի տևողությամբ։
Տարրական դպրոցի 2-4 դասարաններում երեխաները այդ առարկան կուսանեն որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, հիմնական դպրոցի 5-7 դասարանի աշակերտներն էլ` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, ավագ դպրոցի 10-րդ դասարանում` որպես տեսական և 11-րդ դասարանում` որպես գործնական բաղադրիչներ։
Ծրագրի ներդրման սկիզբը կտրվի 2017 թվականի սեպտեմբեր ամսին և կավարտվի 2020 թվականին սեպտեմբերին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1883960745154356&id=100006213469551
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել