Լավրով. Ռուսաստանը կողջուներ ՀԱՊԿ-ի համագործակցությունն Աբխազիայի հետAysor.am-ը գրում է.
 Ռուսաստանը կողջուներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համագործակցությունն Աբխազիայի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ТАСС-ը:
 «Եթե խոսենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին, ապա, իհարկե, մենք կողջունեինք այս կառույցի համագործակցությունն Աբխազիայի Հանրապետության հետ: Լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է բոլոր այն պետությունների կոնսենսուսը, որոնք մտնում են այս կամ այն կազմակերպության մեջ, նույնը վերաբերում է դիտորդի կարգավիճակին: Այստեղ տարբերություն չկա, այստեղ կարևոր Է, որ որոշումը պաշտպանվի այս կամ այն կառույցի մասնակիցների կողմից», - ասել է Լավրովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել