Panorama.am-ը գրում է.

2016 թվականին գրանցվել է 16294 ամուսնություն,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ ամփոփ ներկայացնելով ամուսնությունների և ամուսնալուծությունների պատկերը Հայաստանում՝ անկախությունից մինչ օրս։

Նրա խոսքով՝ այս արդյունքները հիմնված են քաղաքացիական կացության գրանցումների վրա։

«Անկախության ժամանակահատվածի առաջին տասնամյակում ամուսնությունների ու ամուսնալուծությունների կտրուկ նվազում արձանագրվեց։ Եթե 1990-91 թվականներին մեր երկրում գրանցվում էր ավելի քան 28 հազար ամուսնություն, ապա 2001թվականին այդ ցուցանիշը հասավ շուրջ 11 հազարի, գրեթե 2,8 անգամ կրճատվեցին գրանցված ամուսնության դեպքերը։ Արդեն հաջորդ տասնամյակում ամուսնության դեպքերի ավելացում արձանագրվեց և այդ 11 հազարից հետո ամենաբարձր ցուցանիշը գրանցվեց 2011 թականին՝  հասնելով 19706»,- մանրամասնեց Կույումջյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել