Տարեսկզբի առաջին երեք ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,1 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որից ներքին շուկայում ծախսվել է 1,7 մլրդը: Ինչ վերաբերում է մյուս մասին, ապա այստեղ նկատվում է արտահանման դրական դինամիկա դեպի Վրաստան:
Առաջին եռամսյակում վրացական շուկա է առաքվել 75,8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ Այդ ամենի հիմքում երկու երկրների միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքեր իրականացնելու վերաբերյալ պայմանագրի կնքումն է, ինչը թույլ է տվել օպտիմալացնել Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրման և սպառման ռեժիմները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել