Panarmenian.net-ը գրում է.Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային միջանցքի ստեղծումը մեծ հնարավորություններ կբացի, իսկ փոխադրումների գինը ցածր կլինի: Այդպիսի հայտարարություն է արել Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում իր վրաց պաշտոնակից Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո:
Իրանի ԱԳՆ ղեկավարը Վրաստանում է գտնվում պաշտոնական այցով: Այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետի և նախագահի հետ:
Նա հավելել է, որ Թեհրանի այդ գաղափարի իրականացման համար «պարտադիր է Իրանի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունը»:
Զարիֆն ասել է նաև, որ տրանսպորտային միջանցքի ստեղծումը Պարսից ծոցի և Սև ծովի միջև կնպաստի մարդկանց մերձեցմանը: Նա նաև հայտնել է, որ առաջիկայում Թեհրան կայցելի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, գրում է Bizzone.info-ն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/237840/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



