Վարչապետ Կարապետյանն օրերս նշել է, որ թեթև արդյունաբերության ոլորտը կառավարության ուշադրության կենտրոնում է, քանի որ այն միտված է ոչ միայն արտահանմանը, այլև ունի զարգացման մեծ ներուժ:
Նշված ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել է, որ պետությունը պատրաստ է ոլորտի առաջընթացը խթանելու նպատակով շարունակել ակտիվ համագործակցությունն ու նպաստել նոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը:
Այդ համատեքստում, ձեռնարկությունների ներկայացուցիչները ներկայացրել են գործունեությունն ընդլայնելուն ուղղված կոնկրետ ներդրումային նախաձեռնություններ, որոնց արդյունքում ՀՀ-ում նախատեսվում է ստեղծել մի քանի հազար նոր աշխատատեղ:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ կարճ ժամանակում առարկայական քննարկել բոլոր նախաձեռնությունները:
Անդրադառնալով հարկային ու մաքսային վարչարարության հետ կապված հարցերին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Մեր խնդիրն է բիզնեսի համար ապահովել հավասար մրցակցային դաշտ: Այսօր չկա մեկը, որը գտնվում է արտոնյալ պայմաններում»: