Ապրիլի 10-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,571,068 դոլար 485,35 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 74,817,895 դոլար 487,04 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5,8 մլն դոլարի առք և վաճառք 486.40 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,3 մլն եվրո 513,81 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 12 մլն եվրո 517,97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 769,9 մլն ռուբլի 8,50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 414,6 մլն ռուբլի 8,61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1672671846362275&id=100008584260507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել