Այն, որ այդ հաղորդումն իր դիտումները հավաքում է ոչ այնքան բովանդակության, որքան բոլոր տեսակի ֆորմատներից դուրս լինելու ու Պետրոսի՝ իբրև թե ազատամիտ ու բոլորովին անկաշկանդ հաղորդավարի կերպարի «շնորհիվ», կարծում եմ, նորություն չէ:
Մինչդեռ այդ անձևաչափությունը հակված է տձև դառնալու...
Զարուհի Փոստանջյանի հետ հաղորդման ընթացքում Պետրոսը սկսեց իր հարցադրումները՝ հյուրի հետ «դու»-ով խոսելով, ինչը հատում է ոչ միայն լրագրության պրոֆեսիոնալիզմի, այլև տարրական կուլտուրայի բոլոր սահմանները: Երկրորդ ոչ պակաս անշնորհք քայլը Զարուհու հետ միջադեպի կադրերը դիտավորյալ եթեր թողնելն էլ, ինչը հաստատում է հաղորդման դիտումների հետ կապված իմ վերոնշյալ նկատառումը:
Այս ամենում մի բան կարող եմ ասել՝ Պետրոսին մեկ անգամ հեռացրել էին եթերից. ետ վերադարձնելը սխալ էր !!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել