Մի քանի ամիս առաջ երիտասարդ երգչուհի Լուսինե Աղաբեկյանն իր «Հիմա» երգի հիման սկսել է նկարահանել տեսահոլովակ: Սա երգչուհու երրորդ աշխատանքն է: Տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է, խոսքը և երաժշտությունը Ռիչարդ Մադլենյանինն են, իսկ գործիքավորումը կատարել է Նիգ Էգիբյանը:

«Հիմքում  «Ջումանջի» խաղն է, այն բաղկացած է մի քանի մասից, այդ խաղի միջով անցնում եմ մի քանի փորձություններով»,- ArmStar.am –ի հետ զրուցում նշեց Լուսինեն:

Տեսահոլովակում  երգչուհու կերտած կերպարները մեկը մյուսից բարդ են, բայց ինչպես նշեց Լուսինեն` փորձել է բոլորն էլ հաղթահարել:

«Նկարահանումները տարվա տարբեր եղանակներին  են եղել, և դրանցից մեկի ժամանակ էլ հասցրեմ եմ մրսել»,- ավելացրեց «Հայ Սուպերսթար 2» նախագծի հաղթող երգչուհին:

Ներկայում ընթանում են մոնտաժային և գրաֆիկական աշխատանքները, որն  ավարտելուց հետո տեսահոլովակը կներկայացվի երկրպագուների դատին:

«Ներողություն եմ խնդրում այդքան ուշացնելու համար, բայց կարծում եմ` լավ գործը երկար ժամանակ է պահանջում»,-նշեց Լուսինեն:

Զրուցեց` Սիրանուշ Գրիգորյանը

ArmStar.am-ը ներկայացնում է տեսահոլովակի նկարահանման ընթացքի լուսանկարները` Լուսինե Աղաբեկյանի անձնական արխիվից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել