Картинки по запросу սերմերՊետությունն իր առաջ խնդիր է դրել նվազեցնել ներկրումից կախվածությունը և աջակցել տեղական արտադրությանը։ 
Գործադիր մարմնի ղեկավարի առաջարկած այս բիզնես բանաձևը կարող է գործել հենց սերմնաբուծական կայաններում: Գյումրու սելեկցիոն կայանը այս տարի գյուղացիներին հատկացրել է ներկրվողին իր որակական հատկություններով չզիջող, բայց ավելի էժան սերմացու:

12 տարվա ընթացքում կայանում ստեղծվել է սերմերի 12 նոր տեսակ: Դրանից զատ՝ կայանում 50 տարի պահված հայկական սերմերի տեսակները կարելի է վերականգնել: Հնարավորություն կա նաև մի քանի տեսակ սերմերի արտադրությունը կազմակերպել տեղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել