Ամերիկացի դերասան, հաղորդավար և պրոդյուսեր Էշթոն Քատչերին և իր սիրելիին` դերասանուհի Միլա Կունիսին հազվադեպ կարելի է միասին տեսնել տարբեր երեկոների ընթացքում: «ELLE» ամսագրի ապրիլյան համարում տրված հարցազրույցում Էշթոնն ասել է, որ միշտ էլ գաղտնի կպահի իր և Միլայի հարաբերությունները, քանի որ այն խիստ անձնական է և ոչ մեկին չի վերաբերում:

Դերասանը խոսել է նաև «Ջոբս» ֆիլմում կերտած իր դերի մասին, որը նրա համար հեշտ չի եղել: Ինձ իսկապես վախեցրել է Սթիվին մարմնավորելու հեռանկարը: «Հասկանում եք, ես երբեք չեմ տեսել, թե ինչպես է Աբրահամ Լինկոլնը մտնում սենյակ, բայց ես տեսել եմ Ջոբսին և այնքան հիանում էի նրանով: Ֆիլմի պրեմիերայի օրը ես իմ կյանքի ամենադաժան ժամերն եմ անցկացրել. ես գիտեի, որ Սթիվ Ջոբսի դերակատարը լինելով ինձ ենթարկելու եմ քննադատության տարափի»,-ասել է դերասանը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել