
Կասպեր Սմարթը և Ռիհաննան լրջորեն անհանգստանում են, քանի որ նրանց սիրելիները, երեկոյան ժամերին միասին անհետանալուց բացի, համացանցում տարածում են իրենց համատեղ լուսանկարները: Բայց պետք չէ խուճապի մատնվել. Ջենիֆեր Լոպեսն ու Քրիս Բրաունը եթե անգամ ուշ են տուն վերադառնում, ապա միայն այն պատճառով, որ զբաղված են նոր երգի ձայնագրման աշխատանքներով: Այս մասին երգչուհին գրել է իր թվիթթերյան էջում` տեղադրելով իր, Քրիս Բրաունի և պրոդյուսեր Կորի Ռունիի հետ լուսանկարները:

Նյութի աղբյուր՝ http://www.armstar.am/am/news/?n=1012
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



