Պետությունը փորձում է նպաստել տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավմանը և պարզեցմանը:
Վերը նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմաններից է լիցենզիա ստանալու գործընթացի դյուրացումը, իսկ որոշ դեպքերում ՝ վերացումը:
Գործադիր մարմնի կողմից առաջարկված նախագիծը հնարավորություն է տալիս հանել մաքսային բնագավառում ընդգրկված լիցենզավորման ենթակա գործունեության բոլոր 4 տեսակների համար լիցենզավորման պահանջը:
Նախագծերի ընդունմամբ առավել արդյունավետ, նվազ ժամանակատար և օպտիմալ ընթացակարգ կնախատեսվի լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների համար, ինչը, միանշանակ, դրական նորություն է տնտեսվարողների համար: