A1plus.am-ը գրում է.
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս պահին դեռ գործազուրկ է: «Առայժմ չեմ աշխատում: Կյանքը դեռ առջևում է: Առաջիկայում ինձ անպայման կտեսնեք տարբեր հարթակներում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ազատ այս ժամանակահատվածը նա փորձում է օգտագործել արդյունավետ. «Այն, ինչ չեմ հասցրել անել, այն, ինչով չեմ հասցրել զբաղվել, հիմա զբաղվում եմ՝ ընտանիքով, թոռնիկներով, ընկերներով, մտավորական իմ գործընկերների հետ եմ հանդիպում»:
Նրա որդին՝ Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, «Ծառուկյան» դաշինքով այսօր տարածքային ցուցակով ընտրված պատգամավոր է. «Ընտրությունների արդյունքում ժողովուրդը գնահատականը տվել է իր արած աշխատանքին, հարգանքը մեր ընտանիքի նկատմամբ»:
Որպես նախկին ՀՀԿ-ական՝ Հովիկ Աբրահամյանը որքանո՞վ է նպատակահարմար գտնում իր որդու ներգրավվածությունը «Ծառուկյան» դաշինքում. «Ինքն անկուսակցական է, եւ օրենքը թույլ չէր տալիս այլ կերպ մասնակցել ընտրություններին, դրա համար որեւէ դաշինքով պետք է առաջադրվեր, եւ ընտրեց Ծառուկյան դաշինքը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ