Թախծոտ հայացքով, մեջքով կորացած՝
Նայում եք երկինք, դիմում. «Տեր Աստված,
Օգնիր արդարին, պահիր անփորձանք
Նրանց, ով ունի ազնիվ երազանք …»:

Կնճռոտ, չորացած ձեռքերը ձեր տաք
Տալիս են մեծ ուժ, հույսեր, նպատակ,
Սեղմում եմ, շոյում, ստանում օրհնություն,
Մերժում եմ նահանջ, տրտունջ, պարտություն:

Ամենքդ մատուռ եք, անգին սրբություն,
Որ չի հանդուրժել կեղծիք, ստրկություն,
Ու մեզ՝ սերնդին անփորձ, բայց ազատ,
Դարձել եք վաղուց ծնող հարազատ:

(22.03.2013 Իզաբելլա Աբգարյան)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել