Մենք սովոր ենք հաճախ խոսել, քննարկել հայկական շոու բիզնեսի կանանց և աղջիկների ոճը, բայց տղամարդկանց երբեմն անտեսում ենք: Բայց հայկական շոու բիզնեսում էլ ոճային տղամարդկանց պակաս չի զգացվում։ Ներկայացնում ենք նրանցից մի քանիսին: 

Արամե

Երգիչ Արամեին չգրել այս ցուցակում, պարզապես սխալ կլիներ: Չնայած բարձրահասակ հասակին՝ նա բավականին հետաքրքիր կերպով է ընտրում իր հագուստը: Ի դեպ, ինչպես հաճախ երգիչն է գրում իր սոցկայքերում, հենց մայրն է կարում նրա այդքան գեղեցիկ պիճակները, դե իսկ առօրյաում երգիչը նախընտրում է կրել գլխարկներ և սպորտային հագուստ: 

Արմեն Գալյան

Չնայած Արմեն Գալյանը մասնագիտությամբ ոճաբան է, բայց, միևնույն ժամանակ, չի մոռանում կերտել սեփական ոճը: Նրան միշտ կարելի է տեսնել ոճային լուքով, և նշանակություն չունի՝ առօրյայում, թե կարևոր միջացառումներին: Լայնեզր գլխարկներ, սպորտային կոշիկներ, պիջակներ, ինչպես նաև համարձակ և գունավոր հագուստ. սա Գալյանի զգեստապահարանի մի մասն է կազմում: 

Արտյոմ Կարապետյան

Հաղորդավար Արտյոմ Կարապետյանը տղամարդկանց այն տեսակին է պատկանում, ով մանրակրկիտ է ընտրում իր հագուստը: Արտյոմի զգեստապահարանում գունավոր հագուստը գերակշռում է: Նա թե՛ իր եթերների ժամանակ և թե՛ առօրյաում միշտ ոճային տեսք ունի: 

Հրաչ Մուրադյան

Հրաչ Մուրադյանին հաճախ են ընդգրկում ոճային տղամարդկանց ցուցակում: Բնական է, նա իրոք մետրոսեքսուալ տղամարդ է: Հրաչի յուրաքանչյուր պիջակ խնամքով և մտածված է ընտրված։ Նա այն արտիստներից է, ում վստահ կարելի է ասել՝ ունի ներքին ճաշակ և կարիք չունի ոճաբանի: 

Արման Խարազյան

Հաղորդավար Արման Խարազյանը, չնայած վարած լուրջ հաղորդումների, բավականին ոճային է հագնվում։ Ընտրված պիջակները, վերնաշապիկները միշտ տեղին և համապատասխան են լինում։ Արմենն առօրյայում էլ է պահպանում իր ոճը, նրան հաճախ կարելի է տեսնել պիջակով կամ ինչ-որ ոճային վերնաշապիկով՝ սվիտերն ուսերին գցած։ Դրա համար նրան չընդգրկել այս տասնյակում հանցագործություն կլիներ։

Ավետ Բարսեղյան

Հաղորդավար Ավետ Բարսեղյանն արդեն երկար ժամանակ է՝ հանդես է գալիս իր ստեղծած ուրույն ոճով: Այսպես ասած՝ արվեստագիտական ոճ: Նրա գլխարկները, ժիլետները, շարֆերն և անգամ կոշիկները համապատասխանում են այն կերպարին, որում հանդես է գալիս Ավետը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել