Քիչ առաջ դանակով զինված անհայտ մի քաղաքացի փորձ է արել մուտք գործել Ազգային ժողովի ընդունարան: Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանների կողմից հրազեն է գործածվել: Ականատեսների վկայությամբ՝ հնչել է երկու կրակոց:  Դանակով զինված անձը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններից մեկին հաջողվել է նրան վիրավորել: Այս պահին ԱԺ մուտքի մոտ շտապօգնության մեքենա է կայանված, և փորձում են վիրավորին հիվանդանոց տեղափոխել: Ոստիկանները հրաժարվում են որևէ տեղեկություն տրամադրել, իսկ ԱԺ լրատվական ծառայությունն անտեղյակ է միջադեպից:  

Աղբյուրը՝ Hraparak.am 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել