Մոտ 2.6 տոկոս առավելությամբ «այո»-ն հաղթեց: Իշխանությունն այս անգամ հազիվհազ «հաջողեցրեց» իր համար կենսական հանրաքվեի դրական ելքը: Էրդողանը գրանցեց հերթական, սակայն այս անգամ՝ շրջադարձային իր հաղթարշավը՝ ինչպես սեփական իշխանության, այնպես էլ երկրի նոր տեսլականի՝ «Նոր Թուրքիայի հանրապետության» կառուցման ճանապարհին՝ իր «նոր» առաջնորդի կերպարով, նոր լիազորություններով ու արժեքաբանությամբ, էլ ավելի մասնատված ու բևեռացված հասարակությամբ ու ամրագրվող բռնապետությամբ: Այսօր վերջնական հարվածով պատմության գիրկն ուղարկվեց Հին Թուրքիան, Երրորդ Հանրապետությունը՝ սկիզբ դնելով հուլիսյան տապալված հեղաշրջմամբ ազդարարված և այս հանրաքվեով փաստացի ամրագրվող Թուրքիայի Չորրորդ հանրապետությանը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: