Տնտեսական գործընթացներում շատ կարևոր է, որ պետությունը առավելագույնս օգտագործի կրթական համակարգի ներուժը:
Գործադիր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ գյուղատնտեսության նախարարությունը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիր, որի հիմնական ուղղվածությունը պետք է լինի ներմուծումը ներքին արտադրությամբ փոխարինելը կամ արտահանման խթանումը:
Սպասվում է, որ այդ շրջանակներում համապատասխան գերատեսչությունը կհամագործակցի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ, ինչի արդյունքում կստեղծվի միասնական աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն թե՛ գյուղոլորտի մասնագետներ և թե՛ տնտեսագետներ, որոնք տարբեր ուղղություններով հստակ և հիմնավորված ծրագրեր կմշակեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել