Տնտեսական զարգացման գործընթացում շատ կարևոր է ուսումնասիրել միջազգային փորձը և հնարավորության դեպքում օգտագործել այն տեղական շուկայում:
Սննդի վերամշակման և անվտանգության խորհրդատու Քլիֆ Վենրը Հայաստանում իրականացրել է սննդի վերամշակման, արտադրության անվտանգության միջազգային ստանդարտների հատուկ դասընթաց, որին մասնակցել են Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերից ժամանած ձեռնարկատերեր:
Օրակարգում պանրի, չրի և մսամթերքի արտադրության համար անհրաժեշտ մաքրության և սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումն էր:
Դրանից զատ՝ եղել են նաև խորհրդատվություններ մարզերում՝ վերը նշված հարցերի շուրջ:
Ծրագրի առաջնահերթություններից մեկն է նպաստել չրերի, պանրի, գինու արտադրության և ջերմոցային տնտեսությունների զարգացմանը Հայաստանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1647947155513975?notif_t=close_friend_activity¬if_id=1492405195526323
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել