Image result for արցախի տնտեսությունԱրցախը նախորդ տարվա ընթացքում արձանագրել է մի շարք դրական ցուցանիշներ տնտեսական ոլորտում:
Չնայած ապրիլյան պատերազմին՝ երկրում արձանագրվել է ՀՆԱ-ի և անձնական եկամուտների աճ:
Ընդանուր առմամբ՝ Արցախում 39,2 տոկոս աճ է արձանագրել հանքարդյունաբերական արտադրությունը, իսկ երկրի ամբողջ արդյունաբերությունը նախորդ տարի աճել է 9,7 տոկոսով:

Ինչ վերաբերում է շինարարական ոլորտին, ապա հաշվի առնելով Թալիշում և մի շարք այլ բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքները, շատ հավանական է, որ այս տարի արձանագրվի դրական ցուցանիշ:

Նախորդ տարի Արցախում արձանագրվել է նաեւ գնանկում:
Հատկանշական է, որ աշխատավարձերը աճել են ոչ միայն մասնավոր, այլ նաև պետական հատվածում, որտեղ դրական տարբերությունը կազմել է 2 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել