Image resultԸստ տարածվող տեղեկությունների՝ Տաջիկստանի ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի նախկին հրամանատար Գուլմուրադ Հալիմովը, ով 2015 թ. անդամակցել էր Իսլամական պետությանը (տեղեկությունների համաձայն` 2016 թ. դարձել էր ԻՊ-ի ռազմուժի հրամանատարը) սպանվել է օդային հարվածից Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ:
Ամենայն հավանականությամբ, ԻՊ-ի ղեկավար շրջանակն այդքան էլ ոգևորված չէր Հալիմովով՝ չնայած նրան, որ վերջինս որպես Տաջիկստանի ոստիկանության բարձրաստիճան սպա 2013-2014 թթ. անցել էր ԱՄՆ պետքարտուղարության կողմից կազմակերպված հակաահաբեկչական կուրսեր, ուներ ռազմական պատրաստության լուրջ փորձ և այդ ամենն ի նպաստ էր բերում ԻՊ-ի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել