Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է գերմանական Die Welt պարբերականի ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելի արտահանձնումը Գերմանիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Անդրադառնալով Գերմանիայի կառավարության կողմից լրագրողին իրենց հանձնելու մասին պահանջներին` Թուրքիայի նախագահն ասել է. «Քանի դեռ ես զբաղեցնում եմ այս պաշտոնը, նման բան չի լինի: Ինչպես որ նրանք մեզ են վերաբերվում, նույն վերաբերմունքն էլ մեզնից կտեսնեն: Նրանցից ցանկացած մեկը, եթե մեր ձեռքն ընկնի, նույն վերաբերմունքը կտեսնեն»: Էրդողանը Die Welt պարբերականի լրագրող Յուջելին կրկին «լրտես ահաբեկիչ» է անվանել:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=210003&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել