Related imageՊատմության մեջ այս օրը՝ 1912թ. ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը, Սաութհեմփթոնից Նյու Յորք ուղեևորվելիս Ատլանտյան օվկիանոսում այսբերգին բախվելուց հետո խորտակվեց «Տիտանիկ» հայտնի նավը: Տիտանիկը իր ժամանակների ամենամեծ մարդատար նավն էր: Այն բրիտանական «Ուայթ Սթար Լայն» ընկերության արտադրանք էր, որն ուներ 268 մետր երկարություն և 28 մետր լայնություն: Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը «Տիտանիկը» բախվեց այսբերգին, որի հետևանքով ժամեր անց խորտակվեց: Հատկանշական է, որ մինչև այսբերգի հետ բախումը նավի անձնակազմը, մասնավորապես՝ կապի պատասխանատուները անփութորեն էին վերաբերվել ուրիշ նավերից ստացվող տեղեկություններին Ատլանտյան օվկիանոսի այդ հատվածում առկա այսբերգների վերաբերյալ: Հարվածից հետո մինչ նավի ամբողջական խորտակումը անձնակազմը օգնության էր դիմում այլ նավերին: Մոտակայքում գտնվում էր «Կարպատիա» նավը (92 կմ հեռավորության վրա), որը օգնության հասավ: Նավի խորտակման հետևանքով զոհվեց, տարբեր տվյալներով, 1400-1517 մարդ: Մնացածը բաց ծովում փոքրիկ նավակների վրա և սառցե ջրերի մեջ օգնության սպասելով իրենց փրկությունը գտան «Կարպատիա» նավի վրա: Ընդհանուր առմամբ փրկվեց 712 մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել