Բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավում ապահովելու, առկա խնդիրների վերացում, ինչպես նաև կարգավորման հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատելու նպատակով մշակվել է «Լիցենզավորման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը, որը երեկ հավանության է արժանացել գործադիրի կողմից:
Դրված նպատակներին հասնելու նպատակով այս փաթեթը ենթադրում է հետևյալ փոփոխությունները՝
1) Լիցենզավորման ենթակա գործունեության 4 տեսակների համար լիցենզավորման պահանջի վերացում, մասնավորապես` մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանություն, անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում, մաքսային փոխադրողի գործունեություն, մաքսային հսկողության տարածքների կազմակերպում:
2) ՀՀ տարածքում գործունեության բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առքուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման որոշ տեսակների իրականացման համար լիցենզավորման փոխարեն ծանուցման մեխանիզմի ներդնում: Ներկայացվող փաստաթղթերի էական կրճատում:
3) Ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց՝ լիազոր մարմնում հաշվառման կարգի սահմանում: