ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 576.8 տոննա պահածո, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 99.7 տոկոսով: Նշված ժամանակահատվածում մսի պահածոների արտադրությունն աճել է 34.5 տոկոսով. մասնավորապես՝ հունվար-փետրվարին արտադրվել է 33.5 տոննա մսի պահածո, իսկ 2016 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 24.9 տոննա:
Հունվար-փետրվար ամիսների ժամանակահատվածում արտադրվել է 266.1 տոննա բանջարեղենի պահածո` նախորդ տարվա հունվար-փետրվարին գրանցված 104.6 տոննայի դիմաց (2,5 անգամ աճ)։ Ըստ ԱՎԾ-ի տվյալների` այս տարվա հունվար-փետրվարին արտադրված պահածոներից 135.1 տոննան կազմել են մրգի պահածոները՝ 2016թ-ի հունվար-փետրվարի համեմատ աճելով 31.2 տոկոսով, 90.4 տոննան՝ մսաբուսական (աճը՝ 43 անգամ), 44.4 տոննան՝ ձկան (աճը՝ 7.7 անգամ) պահածոները: