Ըհը, տեսնում եք, թե Հայաստանում ինչքան անորակ բենզին են վաճառում, որ մարդ անգամ չի կարողանում նախաձեռնած հանցագործությունը ավարտին հասցնել: Ուրեմն, էս խեղճ մարդը հերիք չի սիրուհուց է քաշվել, այլև՝ բենզին ծախողներից....
Մասիսի քաղաքի բնակիչ 34-ամյա Նորայր Ալեքսանյանը բենզինը լցրել է սիրուհու վրա եւ փորձել այրել, երբ սիրուհին որոշել է վերջ դնել իրենց հարաբերություններին: Մասիս ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 34-ամյա Նորայր Ալեքսանյանը 2011 թ. հուլիսից ընկերություն է արել Ալվարդ Հ.-ի հետ եւ նրա հետ գտնվել ինտիմ հարաբերությունների մեջ: Ամուսնացած լինելու պատճառով որոշ ժամանակ հետո Ալվարդ Հ.-ն չի ցանկացել հանդիպել եւ սեռական հարաբերություն ունենալ Նորայր Ալեքսանյանի հետ:

Նորայր Ալեքսանյանը հաճախակի անհանգստացրել է Ալվարդ Հ-ին եւ սպառնացել, որ կսպանի նրան եւ իրենց ինտիմ կապի մասին տեղեկություններ կտարածի: Ալվարդ Հ.-ն, երբ այլեւս չի ցանկացել հանդիպել Նորայր Հարությունյանի հետ, վերջինս որոշել է հրկիզելու միջոցով սպանել Ալվարդին:

Այն իրականացնելու նպատակով նա Ալվարդ Հ-ի վրա բենզին է լցրել եւ այրել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ կինը վազելով հեռացել է եւ այրվել է միայն գետնին թափված բենզինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել