Ներդրումային դաշտը խթանելու նպատակով պետությունը տևական ժամանակ է, ինչ գեներացնում է տարատեսակ ներդրումային ծրագրեր և ակտիվորեն փնտրում վերջիններիս համար ֆինանսական հոսքեր:
Ապրիլի 11-ի դրությամբ Արարատի մարզից ստացվել է 10 ներդրումայն ծրագրի առաջարկ: Դրանք հիմնականում վերաբերում են ջերմոցային տնտեսության հիմնմանը, օրգանական մթերքների արտադրությանը, չորանոցի և մրգի սառնարանի ստեղծմանը, կաթի վերամշակմանը, վիետնամական ցեղատեսակի խոզերի բուծմանը ֆերմերային տնտեսության ստեղծմանը և մի շարք այլ ճյուղերի:
Բնականաբար, այս ծրագրերը դեռևս պետք է քննարկվեն գործադիր մարմնում և ստանան հստակ գնահատական, սակայն մարզային նման ակտիվությունը խոսում է վստահության և սպասելիքների մասին, ինչը շատ կարևոր է պետություն-ժողովուրդ երկխոսության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1823348704655660&id=100009416433418
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել