Օրերս Apple-ը թողարկեց iOS 6.1.3 թարմացումը, որը հիմնականում ուղղված էր Էկրանի կողպման (Lock Screen) հետ կապված խնդիրների շտկմանը և օպերացիոն համակարգի` ջեյլբրեքի համար օգտագործվող մի շարք խոցելիությունների վերացմանը:

Ինչպես պարզ դարձավ, կողպված էկրանի շրջանցման նախկին հնարքն էլ չի գործում, սակայն հայտնվել է անվտանգության համակարգը շրջանցելու այլ միջոց: Այն ակտուալ է բոլոր այն սմարթֆոնների համար, որոնցում չկա «Siri»՝ ներկառուցված ձայնային օգնականը, այսինքն` iPhone 4-ը և նրանից ցածր մոդելները:

Հարկավոր է արգելափակված սմարթֆոնից «Voice Control» ներկառուցված հավելվածի օգնությամբ զանգահարել որևէ հեռախոսահամարով, և երբ համարը սկսվի հավաքվել, պետք է անմիջապես դուրս հանել SIM քարտը: Այդ ժամանակ, առանց գաղտնաբառը հավաքելու, կբացվի «Phone» հավելվածն` իր «ողջ հմայքով»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել