www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի անգամ, հայտնի ամերիկացի հոգեթերապևտ Վիրջինիա Սատիրին դիմեց մի տղամարդ՝ բանկիր իր դստեր առիթով:
- Նա ինձ չի լսում: Նա չափազանց համառ է, - հայտարարեց նա:
Վիրջինիան մի քիչ զրուցեց աղջնակի հետ, որից հետո ասաց հորը.
- Դուք ամեն ինչի ինքնե՞րդ եք հասել: Դուք ժառանգություն չե՞ք ստացել, Ձեր հայրը բանկի կառավարիչ չի՞ եղել, և արդյոք նա չի՞ թողել Ձեզ այդ բանկը:
- Ոչ, իմ կյանքում ամեն ինչին էլ ինքս եմ հասել, զրոյից:
- Իսկ Դուք Ձեր նպատակների իրականացման գործընթացում հետևողակա՞ն և համա՞ռ եք եղել:
- Օհ, այո: Ես գիշեր-ցերեկ աշխատել եմ:
- Այդ դեպքում, ինչու՞ Ձեզ դուր չի գալիս այն, որ Ձեր դուստրը ժառանգել է Ձեր որակները: Որ նա նույնքան համառ է:
- Այո, իսկապես: Շնորհակալ եմ: Մենք գնացինք...
Майкл Паркес «Это дерзкие молодые лягушки» 1986