Panarmenian.net-ը գրում է.Իսրայելահայ գործարար, Հայ-իսրայելյան առևտրի գրասենյակի փոխնախագահ, Teamnet packing and international freight services ընկերության ներմուծման և արտահանման հարցերով տնօրեն Սուրեն Շահնազարյանը մտադիր է ներդրումներ կատարել Հայաստանում՝ գյուղատնտեսության և արևային էներգիայի արտադրության ոլորտներում:
Գործարարն արձագանքել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նամակին:
Նախարարը, ընդունելով գործարարին, ողջունել է Հայաստանում ներդրումներ կատարելու նրա նախաձեռնությունը, հայտնում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:
Սուրեն Շահնազարյանը ներկայացրել է կազմակերպության, համայնքի գործունեությունն ու խնդիրները, պատրաստակամություն հայտնել ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/237269/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



