Պատմության մեջ այս օրը՝ 1945թ. ապրիլի 11-ին, կալանավորների կողմից ապստամբության և ամերիկացի զինվորների գործողությունների շնորհիվ ազատագրվեց Նացիստական ամենասարսափելի համակենտրոնացման ճամբարներից մեկը՝ Բուխենվալդը: Ապստամբությունը բռնկվեց ապրիլի 11-ին: Նույն օրը ճամբար մտան ամերիկական 3-րդ բանակային կորպուսի զինվորական հետախույզները: Բուխենվալդի համակենտրանացման ճամբարը ստեղծվել էր 1937թ. հուլիս ամսին: Շուրջ 8 տարվա գործունեության ընթացքում մահվան համակենտրոնացման ճամբարը ընդունեց ավելի քան 250 հազար կալանավորի, որից շուրջ 56 հազարը այդպես էլ կենդանի դուրս չեկավ Բուխենվալդի դարպասներից: Հետագայում ՄԱԿ-ի կողմից ապրիլի 11-ը հռչակվեց «Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների գերիների ազատագրման միջազգային օր»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: