ԱՎԾ-ի հրապարակած տվյալները վերլուծելու արդյունքում տեսնում ենք, որ 2017թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.8% գնանկումով: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ:
Հարկ է նշել, որ 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.9%, այդ թվում՝ սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը` 103.3%, ոչ պարենային ապրանքներինը` 96.5%, ծառայությունների սակագներինը` 97.4%, իսկ հունվար-մարտին 2016թ. հունվար-մարտի համեմատ` համապատասխանաբար 99.7%, 102.8%, 96.5% և 97.5%:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1645063402469017
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել