Դերասան և հաղորդավար Սուրեն Առուստամյանի և դերասանուհին Լիլիթ Տիտոյանի ընտանեկան ֆոտոշարքերն ու ընտանեկան երջանկության մասին հարցազրույցները դեռ անցած տարի համացանցի ամենասիրելի նյութերից մեկն էին համարվում: Դերասանները սիրով պատմում էին իրենց երեխաների մասին, դե իսկ 9-ամյա որդուց հետո աղջկա ծննդյան կապակցությամբ հարցազրույցներից մեկում Սուրենն ասել էր. «Աղջիկս իմ մեջ այլ զգացմունքներ է առաջացրել»:

Թվում է, թե իրար սիրող զույգին երկրորդ երեխան ավելի ամուր կապով պիտի կապեր, սակայն, ըստ որոշ խոսակցությունների, դստեր ծնունդից հետո դերասանական զույգի ընտանեկան կյանքում ամեն ինչ այնքան էլ հաշտ ու խաղաղ չէ ու իրականում Լիլիթն ու Սուրենը ամուսնալուծվել են: Հետաքրքրության համար որոշեցի ուսումնասիրել դերասանների սոցէջերն ու համոզվեցի, որ խոսակցությունները կարող են հավաստի լինել: Սուրենի Ինստագրամում ով ասես, կա՝ բացի սեփական կնոջից ու երեխաներից:

Ավելին՝ Սուրենն իր սոցէջերում ամեն կերպ ընդգծում է, որ ազատ տղամարդ է, ու  ինչպես հարիր է նման կարգավիճակում գտնվող տղամարդուն, նա չի «ալարում» գրավիչ ու ցանկալի տեսքով սելֆիներ հրապարակել և ցուցադրաբար կարծես թե ուզում է ասել, որ նրա կյանքում նոր փուլ է: Իսկ ահա Լիլիթի ֆեյսբուքյան էջում վերջին հրապարակումն արված է անցած տարվա մայիսին: Դերասանուհին դրանից հետո կա՛մ «փակել» է իր պրոֆիլը, կա՛մ էլ առհասարակ հրապարակումներ չի անում:

Երկու դեպքում էլ, սակայն, փաստն այն է, որ  դերասանուհին մեկուսացել է ու խուսափում է հանրային քննարկումներից: Որքանո՞վ են հավաստի իմ ենթադրությունները, կարող են հերքել կամ հաստատել միայն այս ընտանիքի անդամներն ու մտերիմները: Շատ կուզենայի սխալված լինել, որովհետև ցավալի կլինի, եթե հաստատվի, որ մեր հասարակության  գեղեցիկ ու առողջ ևս մեկ ընտանիք քայքայվել է:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել