Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը վերջերս Ադրբեջանում հյուր էր: Լրագրողին դիմավորել և հյուրընկալել էր անձամբ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, ում հետ լրագրողը նաև հարցազրույց է ունեցել: Հարցազրույցի ժամանակ խոսվել է Ալեքսանդր Լապշինի և Մարատ Ուելդանովի մասին:
Թվիթերում օգտատերերից մեկը Սոլովյովից հետաքրքրվել է՝ արդյո՞ք նա ներողություն է խնդրել երկրի նախագահից Արցախ այցելելու համար: Լրագրողը պատասխանել է «Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ: Չեմ պատրաստվում: Այցելել եմ մի քանի անգամ: Իմ դիրքորոշումը չեմ փոխում: Այն բոլորին հայտնի է»:
Պատմության մեջ ամենահետաքրքիրн այն է, որ անձամբ Իլհամ Ալիևի համար ՀՀ տարածքով Արցախ մեկնած ցանկացած անձ հանդիսանում է թշնամի, ու նրա անունը գրվում է տվյալ երկրի սև ցուցակում: Սակայն Սոլովյովի պարագայում Իլհամը աչք է փակել այն հանգամանքի վրա, որ լրագրողը իր կամքով մի քանի անգամ գնացել է Արցախ ու դա ո՛չ թաքցնում է, ո՛չ էլ դրա համար արդարանում է: Սոլովյովը նաև չի գնացել «շեհիդների պուրակ»՝ ադրբեջանցի զոհված զինվորների հիշատակը հարգելու: Սա պարտադիր արարողություն է Ադրբեջան հյուր գնացած ցանկացած մարդու, հատկապես անձամբ Իլհամ Ալիևի հյուրերի համար: