Քանի որ թեմայի քննարկումը շատ ակտիվացավ ու սկսեց նաև սխալ ուղղությամբ գնալ, մի 2 բան ասեմ որպես էս թեմաներին տեղյակ մարդ։
Ուրեմն՝ քոմենթ ու ստատուս գրողներից ոչ մեկի սիրտը էդ ծառերի համար էնքան չի ցավում, ինչքան թաղապետի։ Սա ասում եմ հաստատ, որովհետև ինքը իմ ընկերն է, ու ես գիտեմ, թե իր թաղամասի ամեն կանաչի ու ամեն ուրիշ բանի համար ոնց է մտահոգվում։
2-րդ՝ էդ, որ ասում էին՝ բա թող հետևեին, չկտրեին։ Թաղապետարանի աշխատանքն ավարտվում է երեկոյան 18:00-ին։ Շուրջօրյա հերթապահող շրջիկ խմբեր չունեն, որ հսկողություն անեն ու կանխեն։ Պետք չի պատասխանատվությունն ու գործառույթները խառնել։
3-րդ՝ ոնց պատահեց, որ 20 հատ ծառ հատվեց, ու հարակից շենքերից ոչ մեկի բնակիչները կամ անցորդները չտեսան ու չահազանգեցին ոստիկանություն։ Գործ տալը սխալ է, բայց հետո քլնգելը ճիշտ, չէ՞։
4-րդ՝ ամենակարևորը։ Անգամ ամենախիստ հսկողության դեպքում կարող են ապօրինություններ լինել։ Խնդիրը պատժելիությունն է։ Հիմա էս մարդը չի պարտակում, չի կոծկում, չի ասում՝ «խորը էտ ենք արել»: Հակառակը՝ ասում է, որ ապօրինություն է, որը պետք է պատժվի։ Էսքանից ավելի ի՞նչ պիտի աներ, կասե՞ք։
Ու ընդհանրապես, Դավթաշենը ամենալավ թաղամասերից մեկն է, Ռուսլան Բաղդասարյանն էլ՝ ամենաէֆեկտիվ թաղապետերից մեկը։ Արդեն նորմալ աշխատող պաշտոնյաների ու նորմալ մարդկանց հետևից եք ընկե՞լ։