Վերջին ցուցանիշները փաստում են այն մասին, որ արտահանման ոլորտում Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր գործընկերը: Դեպի ռուսական շուկա այս տարվա առաջին երկու ամիսներին արտահանումը աճել է 53 տոկոսով կամ 44 մլն դոլարով՝ կազմելով մոտ 64 մլն դոլար:
Դրանից զատ, սակայն, ավելացել են այլ շուկաներ արտադրանքի արտահանման ցուցանիշները: Դեպի ԵՄ երկրներ 2017-ի հունվար-փետրվարին արտահանումն աճել է 30,5 տոկոսով և կազմել 81 մլն դոլար: Աճի այս ցուցանիշը հիմնականում պայմանավորված է դեպի ՝ Բուլղարիա 52,8 տոկոսով կամ մոտ 12 մլն դոլար և դեպի Նիդեռլանդներ 66,6 տոկոսով կամ 4 մլն դոլար արտահանման աճով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1644904655818225
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել