10 դառը ճշմարտություն ձեր տղամարդու մասին, որոնք դուք պետք է իմանաք. Գրել է մարմնավաճառը

newmag.am-ը գրում է.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` գրառումը 18+ է, ոչ հայեցի բովանդակությամբ: Սա հոդված է ավելի շատ կանանց համար, քան վերնագրով գայթակղված տղամարդկանց:

ՙԵս հաճախ էի երկրորդը լինում:Երբ ուսանող էի, գայթակղում էի մի տղայի, որը հեռավորության վրա  մի աղջկա էր սիրում: Հարաբերությունները երկարատև չէին, քանի որ ես ձանձրացել էի նրա հետ սեքսով զբաղվելուց: Մտածեցի, թե ինչպես կարելի է գումար վաստակել: Երկար տարիներ մերկապարուհի էի, հետո  որոշեցի սեքսուալ ծառայություններ մատուցել, և մինչև հիմա գումարի դիմաց տղամարդկանց եմ բավարարում, հիմնականում՝ ամուսնացածներին: Եվ ահա թե ինչ եմ իմացել ձեր տղամարդկանց մասին.

Մոնոգամիան ընդդեմ տղամարդկանց կենսաբանական բնության: Բայց լրջանալու որոշումը և սիրելի կնոջ հետ «բույն հյուսելը» ոչ ոք չի չեղարկել: Նա ընտրել է ձեզ, ոչ թե ինձ: Նա կարող է գալ ինձ մոտ հաճույքի համար, բայց նա ձեզ դիտարկում է որպես լավագույն կին, մայր և իր կյանքի ուղեկից:

Նրա աչքերում ձեր ընկերությունը վերածվել է ասեքսուալ տանդեմի առանց «օգուտների»: Նա, նախկինի պես, սեքսում ցանկանում է ստանալ «օգուտներ և պարգև», բայց նախընտրում է  գտնել սիրուհու, քան նավակ ճոճել և արտահայտել իր հիասթափությունը սեքսի հանդեպ ձեր անհետաքրքրությունից:

Նա ցանկանում է ունենալ սեփական «տորթի կտորը» և ուտել այն: Հասարակական պայմանները նրա բնազդներին թույլ են տալիս գերիշխել խղճին: Նա մինչև հիմա սիրում է ձեզ, բայց տղամարդկային արտոնությունները թելադրում են, որ նա կարող է «ձախ գնալ» և որևէ պատասխանատվություն չկրել:

Ես պահանջում եմ քիչ զգացմունքային և ֆինանսական ներդրում: Ես կարճաժամկետ ներդրում եմ: Անկախ նրանից, հանդիպում եմ նրա հետ գումարի՞, թե՞ հաճույքի համար, ես ցանկությունների ստրուկ եմ, որն իրականացնում է նրա սեքս-ֆանտազիաները, բայց շուրջօրյա էմոցիոնալ աջակցություն չեմ ցուցաբերում:

Նա առանց վախենալու ինձ իր անձնականի մասին է պատմում, որը չի կարող ասել ձեզ : Ես ավելի երիտասարդ և գրավիչ թերապևտի նախատիպն եմ, բայց, ի տարբերություն մասնագետի, նա նաև կարող է ինձ հետ լինել:

Նա կարող է ինձ խնդրել կատարել սեքսուալություն արտահայտող որոշակի գործողություններ, որը չի կարող խնդրել ձեզ

Նա այլ կախվածությունները կարող է փոխարինել ինձնով: Եթե նա խաղամոլ, թմրամոլ կամ հարբեցող է, կարող է իր թուլություններն ուղղել դեպի ինձ՝ ինչպես այդ հաճույքների այլընտրանքային միջոց:

Նա սիրում է ռիսկի դիմել: Նա փնտրում է սուր զգացողություններ և սիրում է ռիսկի դիմելով բռնվել և դրանից ադրենալին ստանալ:

Նրա մոտ «Մադոնան փչացած է» բարդույթն է: Նա սիրում է ձեզ, բայց ձեզանից սեքսուալ գրավչություն չի ստանում:

Նա փրկարարի բարդույթ ունի: Նա հաճույք է ստանում՝ ինձ ֆինանսապես օգնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել