Life.panorama.am-ը գրում է. Մի բաժակ չոր գինին հատուկ ձևով կարող է ազդել մարդու ուղեղի աշխատանքի վրա: Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ գինու շնորհիվ ակտիվանում են ուղեղի սենսորայի հատվածները, որոնք պատասխանատու են հույզերի համար:
Նրանց պնդմամբ, համը պատրանք է, իրականում այն, ինչ մարդը զգում է գինի խմելուց, դրա հետ կապված նրա հույզերի արդյունքն է: Հենց սնունդը կամ ըմպելիքը մտնում են բերան, իսկ քիթը առնում է հոտը, ուղեղն արդեն կազմում է համը:
Գինու պարագայում հատուկ նշանակություն ունի այն պահը, երբ մարդը շնչում է գինու հոտի հետ միախառնված օդը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/04/08/wine/599831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



