Panorama.am-ը գրում է.
 Կանադայի արևմուտքում գտնվող Բրիտանական Կոլումբիա նահանգը չեղյալ է հայտարարել աշխատանքի վայրում խիստ դրես-կոդի պահանջը, որի համաձայն կանայք պետք է անպայման կրեին բարձրակրունկ կոշիկ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ Բրիտանական Կոլումբիայի կառավարությունը հայտարարել է, որ նմանատիպ պահանջը կրում է խտրական բնույթ, նաև սպառնում է առողջությանն ու անվտանգությանը:
 Իշխանությունները վստահ ենք, որ բարձրակրունկ կոշիկներ կրած կանայք ավելի շատ են բախվում վնասվածք ստանալու ռիսկին. նրանք կարող են  սայթաքեն, ընկնեն, նաև վնասեն ոտքը և մեջքը:
Բրիտանական Կոլումբիայի կառավարության որոշման մեջ նշված է, որ կոշիկները պետք է այնպիսին լինեն, որ մարդիկ կարողանան աշխատել անվտանգ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել