Քաղտեխնոլոգ Վիգեն Սարգսյանի հետ Tert.am–ը զրուցել է նախկին կառավարությունների արդյունավետության և նոր ձևավորվելիք կառավարության մասին։ Ըստ Վիգեն Հակոբյանի՝ նոր կառավարության կազմում 3-4 նախարար կփոխվի, սակայն վարչապետ Կարեն Կարապետյան իր դիրքորոշումները կկոշտացնի։ Հակոբյանի կարծիքով՝ ներկայիս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կշարունակեն մնալ գործադիր մարմնի անդամ։
– Նորանկախ Հայաստանը 14 կառավարություն է փոխել։ Այս կառավարություններն ի՞նչ նորամուծություն են արել, նրանցից ո՞րն է մաքսիմալ լավ կառավարել երկիրը և հակառակը։
– Ամբողջ խնդիրն այն է, թե ամեն մեկն ինչ խնդիր է լուծում, իր առջև ինչ խնդիր է դրել։ Մենք ունեցել ենք առաջին կառավարություններ, որոնք բավականին բարդ խնդիրներ էին ունեցել ու համակարգային փոփոխություններ պետք է մտցնեին։ Համակարգային փոփոխություն ասելով նկատի ունեմ, որ սոցիալիզմից պետք է անցնեին ազատ տնտեսական, իսկ այդ ժամանակ պետք է իրականացվեին կտրուկ, այդ թվում նաև ոչ պոպուլյար փոփոխություններ։ Սակայն փոփոխությունների որոշ մասն անհաջող էր, և հետևանքը մինչ օրս զգում են՝ սկսած սեփականաշնորհումներից։ Ամեն կառավարություն, ըստ էության, փորձել է իր ոճը մտցնել, և նրանցից մի մասը եղել է քաղաքական կառավարություններ, մի մասը՝ տեխնիկական։ Օրինակ՝ 1998 թվականի Արմեն Դարբինյանի կառավարությունը, եթե չեմ սխալվում, արհեստավարժների կառավարություն էին համարում։ Չեմ կարծում, որ եղել են կառավարություններ, բացի 1-2 կառավարություններից, որ արել են համակարգային փոփոխություններ, սակայն նրան էլ ստիպված էին։։
– Այսօր կառավարության դերը մեծացված է, նոր կառավարությունն ի՞նչ որակներ պետք է ունենա մաքսիմալ արդյունավետ կառավարելու համար։
– Ըստ վարչապետի նախնական հայտարարությունների՝ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, այսինքն՝ պետք է լուծի արտակարգ ռեժիմով խնդիրներ։ Ինձ բացարձակ չի զարմացնում այն, որ վարչապետն ընտրություններից հետո հայտարարեց, թե արտակարգ ռեժիմով են աշխատելու։ Ֆոնային փոփոխություններ կան, սակայն կարծում եմ, որ ցուցադրված աճը հիմնականում ստվերից հանվածն է, այլ ոչ թե տնտեսությունն է արագ աճել, որովհետև լավ չեմ պատկերացնում, թե որևէ մի բանի արտադրությունը ոնց կարող է աճել 300 կամ 150 տոկոսով։ Հաշվի առնելով, որ 10 տոկոս եկամուտներ ավելացել են, կարծում եմ, որ ստվերն է կրճատվել, այլ ոչ թե նման կտրուկ աճ է եղել ապրանքաշրջանառության մեջ։ Կառավարությունը, եթե զբաղվի միայն եղած համակարգից մաքսիմումը քամելով, ապա ուշ, թե շուտ պատի կհանդիպի, այսինքն՝ պետք է կատարվի օպերատիվ կառավարում և օպերատիվ փոփոխություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/04/08/vigen-hakobyan/2335396
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



