ԴԱԻՇ-ի գրոհայինները Մոսուլում 50 մարդու են մահապատժի ենթարկել զինվորականների մոտ փախչելու փորձի համար. ԶԼՄ-ներԴԱԻՇ-ի գրոհայինները Մոսուլում առնվազն 50 մարդու են մահապատժի ենթարկել զինվորականների մոտ փախչելու փորձի համար: Այս մասին հայտնում է տեղական Shafaq News պորտալը՝ հղում անելով բնակչությանը:
Ականատեսների խոսքով՝ գրոհայինները բնակիչների հետ հաշվեհարդար են տեսել Ռաս ալ-Ջադա և Ալ-Մուշահադա շրջաններում Մոսուլի կենտրոնում այն բանից հետո, երբ նրանք փորձել են փախչելով փրկվել և միանալ զինվորականներին: Սպանվածների մարմինները գրոհայինները թողել են փողոցում, հայտնել են աղբյուրները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել