Փաստորեն երեկվա ասուլիսից պարզեցինք, որ կառավարությունն աշխատում է նորմալ ու կատարում է իր վրա դրված պարտականությունները:
Հետևաբար, ենթադրել կարելի է, որ մշակույթի նախարարությանն, ասենք, հանձնարարել են Փակ շուկայի կամ Գառնու կամրջի հարցերը լուծել, կամ էլ էս մեկի հերն անիծել, նրանք էլ պարտաճանաչությամբ կատարել են:
Կամ կրթության նախարարությունը, կամ ասենք բնաքանդության նախարարությունը...
Հետևաբար մենք բողոքելու տեղ չունենք, պիտի գոհ լինենք, չուզողություն չանենք:
Մնում է պարզել՝ ով է հանձնարարել այդ նախարարություններին անել այն, ինչ նրանք այդքան պարտաճանաչորեն արել են:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/631417.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել